Ահա թե ով է եղել հայտնի դերասան Հարություն Մովսիսյանի առաջին կինը․ ուշագրավ մանրամասներ

178 Views

meknabanir.com-ը գրում է. Հանրահայտ արտիստ Հարություն Մովսիսյանը երեք տարի առաջ կորցրեց իր սիրելի կնոջը՝ Գայանեին, որը ֆանտաստիկ ձայնային տվյալներ ունեցող երգչուհի էր։ Գայանեի մահը մեծ կորուստ էր Հարությունի և նրա դստեր համար։

Քչերը գիտեն, որ Գայանեի հետ Հարությունը երկրորդ անգամ է ընտանիք կազմել։ Հարությունն առաջին անգամ ընտանիք է կազմել Թամար Հովհաննիսյանի հետ, որը հայտնի գրող, գրողների միության ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն էր։

 

Հարութի և Թամարի ճանապարհները թատրոնում են խաչվել։ Նրանք շքեղ հարսանեկան արարողություն են ունեցել, հետո լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Հայկը, որը ներկայումս Ամերիկայում է ապրում։

Հայկն Ամերիկա է գնացել դեռ 1995 թվականին ուսանողների փոխանակման ծրագրով։ Հարութի և Թամարի համատեղ կյանքը երկար չի տևում։

Նրանք ամուսնալուծվում են, որից հետո Թամարն ամուսնանանում է Մհեր Մկրտչյանի հետ՝ դառնալով նրա վերջին օրերի ընկերը։

Մինչ այսօր էլ Թամարը մեծ ջերմությամբ է խոսում Հարութի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։